9 մարտի 2013 - 14:17 AMT
Հայ դիրքապահների ուղղությամբ այս շաբաթ ադրբեջանցիները ավելի քան 800 կրակոց են արձակել

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: