11 մարտի 2013 - 13:28 AMT
ՄԱԿ. Սիրիացի փախստականների քանակը մինչև տարեվերջ կարող է եռապատկվել

ՄԱԿ փախստականների գծով Գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը գտնում է, որ Սիրիայից փախստականների քանակը կարող է ավելանալ երկու կամ երեք անգամ մինչև տարեվերջ, եթե հակամարտությունը երկրի ներսում չդադարեցվի, հայտնում է Associated Press-ը:

Միջազգային հանրությունը պետք է աշխատի հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ, գտնում է Անտոնիո Գուտերեսը, խուսափելու համար պայթյունից մերձավորարևելյան տարածաշրջանում: Նա նաև դիմել է փախստականներին աջակցելու կոչով: