12 մարտի 2013 - 12:39 AMT
Արցախում կփոխհատուցվեն մինչև 1974 թ. ծնված քաղաքացիների արժեզրկված ավանդները

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:

Համաձայն հրամանագրի` կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչև 1974 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների և պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված գումարների սահմաններում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: