10 հոկտեմբերի 2005 - 19:11 AMT
Ա.Շվարցենեգերը ստորագրել է Հայաստանում Կալիֆորնիայի առեւտրական գրասենյակ բացելու վերաբերյալ բանաձեւը
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ստորագրել է նահանգային սենատի ընդունած բանաձեւը Հայաստանի Հանրապետությունում Կալիֆորնիայի առեւտրական գրասենյակ բացելու վերաբերյալ: Բանաձեւով, որ ներկայացրել էր Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ջեկ Սքոթը, նահանգին թույլատրվում է նաեւ մասնավոր նվիրատվություն ընդունել գրասենյակի ծախսերը հոգալու համար: