14 մարտի 2013 - 12:25 AMT
Ր.Հովհաննիսյանի կողմնակիցները փորձում են վրան տեղադրել, ոստիկանները թույլ չեն տալիս

Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է հացադուլը: Նրա կողմնակիցներտը ցանկանում են վրան տեղադրել, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս` պատճառաբանելով, որ քաղաքապետարանից համապատասխան թույլտվություն չունեն: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը բանակցում է ոստիկանների հետ, որ թույլ տան տեղադրել, իսկ վերջիններս քաղաքապետարանի որոշումն են պահանջում:

Հովսեփ Խուրշուդյանը ոստիկաններին հայտնեց, որ իրենք ունեն Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը, որ կարող են վրան տեղադրել: ՄԻՊ-ն ասում է, որ ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն ու հակասում են մարդու իրավունքների պաշտպանությանը:

Ազատության հրապարակում են նաև ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանն ու Ռուբեն Հակոբյանը: