Հռոմի Պապ Ֆրանսիսկոս Առաջինը Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի պարտականությունները կստանձնի մարտի 19-ին, հայտնել են Վատիկանի պաշտոնյաները: Այդ օրը Սբ Պետրոսի տաճարում կմատուցվի եդրմնակալության պատարագ, որին սովորաբար մասնակցում են պետությունների ու կառավարությունների ղեկավարներ:
Վատիկանի մամլո քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին հայտնել է, որ Ֆրանսիսկոս Առաջինը զանգահարեց նախկին Պապ Բենեդիկտոս XVI-ին իր ընտրվելուց անմիջապես հետո: