14 մարտի 2013 - 17:40 AMT
Ադրբեջանից մոտ 200 մլրդ դոլար է փոխանցվել օֆշորային գոտիներ

«Ադրբեջանից մոտ 200 մլրդ դոլար է փոխանցվել Լատինական Ամերիկայի, Օվկիանիայի ու Եվրոպայի օֆշորային գոտիներ: Դրա համար օգտագործվել են նաև մահմեդական երկրների բանկեր, անշարժ գույքի գործարքներն արտերկրում, ոսկի, բաժնետոմսեր»,-հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր, Ադրբեջանի տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ Գուբադ Իբադօղլուն: Նա նշել է, որ յուրաքանչյուր ադրբեջանական ընտանիք նման գործարքների արդյունքում տասնյակ հազարավոր դոլարների պակասուրդ է ունեցել իր բյուջեում:

«Ադրբեջանական կապիտալով ընկերություններն այսօր շատ են օֆշորային գոտիներում: Հիմնականում ընկերությունները նավթագազային սեկտորից են, գործում են 1995թ. և գտնվում են ԱՄՆ-ում, Կայմանյան կղզիներում»,-մեկնաբանել է իրավիճակը Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը, հայտնում է Business-info.az-ը: