Մարտի 12-ին Վիեննայում խորհրդակցություններ են տեղի ունեցել ՀԱՊԿ և ԵԱՀԿ միջև, մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Գենադի Նեվիգլասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Գենադի Նեվիգլասը հանդես է եկել Անվտանգության օրվա երրորդ նիստում: Քննարկվել են ՀԱՊԿ և ԵԱՀԿ անդամ պետությունների գործողությունների համակարգման որոշ ասպեկտներին վերաբերող հարցեր:
Նեվիգլասը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, ԵԱՀԿ ու ՄԱԿ ներկայացուցիչների հետ, հայտնում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: