14 մարտի 2013 - 17:18 AMT
Ա.Ղուկասյանն առաջարկ է ստացել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել «Ժառանգության» ցուցակով

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը «Ժառանգություն» կուսակցության կողմից իրենց ցուցակով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջարկ է ստացել:

Լրագրողների հետ ճեպազրույցում Անդրիրաս Ղուկասյանը հայտարարեց, որ դեռ մտածում է ավագանու ընտրություններին մասնակցելու մասին: Նա հայտարարեց, որ չի խուսափում դրանից, քանի որ ավագանու ընտրությունները պայքարի երկրորդ ճակատն է: «Առաջին ճակատը նախագահի ճակատն է, որն ինձ համար ավարտված չէ: Ես այդ պայքարը շարունակելի եմ համարում մինչև հարցի հանգուցալուծումը: Երբ կհանգուցալուծվի, երբ որ Սերժ Սարգսյանը կտա ինքնաբացարկ կամ հրաժարական և մեր երկրում կունենանք նոր ընտրություններ: Հուսով եմ` երրորդ ճակատը կդառնա Ազգային ժողովը»,- ասաց նա: