Նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի երկրագործության պետական տեսչությունը և անասնաբուժական եւ անասնապահական պետական տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել է գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, հայտնու է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: