15 մարտի 2013 - 12:52 AMT
Իրանի կործանիչը փորձել է կասեցնել ԱՄՆ անօդաչու սարքի թռիչքը

Իրանի ՌՕՈւ կործանիչը փորձել է կասեցնել ԱՄՆ անօդաչու սարքի թռիչքը Պարսից ծոցի չեզոք ջրերի օդային տարածքում: Ըստ Պենտագոնի հայտարարության, հարձակումն անարդյունավետ էր:

Ասվում է, որ ամերիկյան անօդաչու սարքին օգնության եկան ԱՄՆ երկու այլ ինքնաթիռներ: Իրանի իշխանությունները միջադեպը չեն մեկնաբանում:

Իրանը մտադիր է նույնատիպ թռչող սարքերի արտադրություն սկսել, հայտնում է ՌԲԿ-ն, թեև ԱՄՆ-ն կասկածում է, որ նման բարդ տեխոնոլգիան հասանելի է իրանցի գիտնականներին: