15 մարտի 2013 - 12:31 AMT
Նարեկ Աբգարյանն ու Արա Պուլուզյանը հաղթանակներ են տարել Չեխիայի բռնցքամարտի մրցաշարում

Նարեկ Աբգարյանը հաղթանակով է մեկնարկել Չեխիայում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում: Մինչև 52 կգ քաշային կարգում նա 21:7 հաշվով վստահ հաղթանակ է տարել մոնղոլ Ջամանտ Էրկինի նկատմամբ:

Արա Պուլուզյանը (64կգ ք/կ) 18:10 հաշվով հաղթել է գերմանացի Դավիթ Մյուլլերին:

Մինչև 69 կգ քաշային կարգում Հրայր Մաթևոսյանը կպայքարի Ալեքսանդր Բեսպուտինի (Ռուսաստան): Մրցաշարում հայտագրված են նաև Արամ Ավագյանը (56կգ ք/կ) և Արմեն Սիմոնյանը (+91կգ ք/կ): Մրցաշարը կավարտվի մարտի 18-ին: