15 մարտի 2013 - 10:52 AMT
Օլիմպիադա-2016-ի կազմակերպիչները սկսել են մաքրել Ռոդրիգո դե Ֆրեյտաս լիճը

Նախատեսված է Ռոդրիգո դե Ֆրեյտաս լճում անցկացնել Ռիո դե Ժանեյրոյում 2016 -ին կայանալիք Օլիմպիական խաղերի ծրագրով թիավարության մրցաշարը:

Կազմակերպիչներն արդեն սկսել են աղտոտված լճի մաքրման աշխատանքները: Փոթորկի հետևանքով մոտավորապես 65 տոննա սատկած ձուկ կա ջրում: Աղետի պատճառը օրգանական նյութերի մեծ քանակությունն է հանդիսացել:

Նույնը պատահել է 2009 թվականին: Այն ժամանակ սատկել է ավելի քան 100 տոննա ձուկ: