15 մարտի 2013 - 11:15 AMT
Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 15-ին՝ ժամը 09.15-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: