15 մարտի 2013 - 11:27 AMT
ՀԱԿ-ը Երևանի քաղաքային իշխանության համար կպայքարի միայնակ

Հայ ազգային կոնգրեսը մայիսի 5-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով: PanARMENIAN.Net-ը փորձեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից ճշտել, թե ովքեր են լինելու ՀԱԿ ցուցակում: Լևոն Զուրաբյանն ասաց, որ չի կարող պատասխանել մեր հարցերին և անջատեց հեռախոսը:

Ավելացնենք, որ ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ հեղափոխական դաշնակցությունն ու «Ժառանգությունը» բանակցություններ էին վարում այս ընտրություններին համագործակցելու հարցում, սակայն արդյունք չեղավ: ԲՀԿ-ն ևս հայտարարել է, որ առանձին ցուցակով է մասնակցելու այս ընտրություններին, նրանց ցուցակը կգլխավորի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: