15 մարտի 2013 - 12:32 AMT
Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Մ-21 հավաքականի մարզական հավաքի ծրագիրը

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է հավաքականի մարզական ծրագիրը:

Մարտի 18-ին և 19-ին հավաքականը կանցկացնի երկուական մարզում: Մարտի 19-ին տեղի կունենա Հայաստանի Մ-21 հավաքականի «բաց» մարզումը, իսկ մարտի 20-ին տեղի կունենա այս հավաքի վերջին «փակ» մարզումը:

Հավաքը կեզրափակվի Հայաստանի ազգային հավաքականի հետ ստուգողական հանդիպումով, որը տեղի կունենա մարտի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Հանդիպման մուտքն ազատ է: