15 մարտի 2013 - 14:05 AMT
Նեթանյահուին հաջողվել է ձևավորել կառավարությունը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին հաջողվել է ձևավորվել նոր կոալիցիոն կառավարություն: Ընտրություններում հաղթած Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունների դաշինքին ու Լիբերմանի «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությանը համաձայնվել են միանալ կենտրոնամետ կուսակցությունները:

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ կոալիցիայից դուրս են մնացել ծայրահեղական կրոնական կուսակցությունները, որոնք սովորաբար Նեթանյահուի հիմնական գործընկերներն էին, հայտնում է euronews-ը: