Կրթական ոլորտը պատրաստ է ավագ դպրոցներում էլ անցնել կրեդիտային համակարգի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ նախարարությունը կսկսի աշխատել արդեն 2014 թվականին: Ըստ նախարարի՝ այսպես հնարավոր կլինի ավագ դպրոցից առանց ընդունելության քննությունների ընդունվել բուհ, բայց նաև հավելեց, որ սա նախնական ծրագիր է ու դեռ պետք է աշխատել: