15 մարտի 2013 - 17:53 AMT
Վատիկան. Հռոմի պապը կապ չի ունեցել խունտայի հետ

Վատիկանը հերքում է այն լուրերը, որ նորընտիր Հռոմի պապ Ֆրանսիսկոս Առաջինը չի դատապարտել մարդու իրավունքների խախտումները Արգենտինայում զինվորական խունտայի կառավարման տարիներին:

Ինչպես հայտարարել է Վատիկանի մամլո քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին, Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսի դեմ երբեք մեղադրանքներ չեն առաջադրվել: «Այժմ նման հայտարարություններ են անում հակակրոնական ուղղվածության ձախակողմյան տարրերը, որոնք ցանկանում են վարկաբեկել եկեղեցին»,-ասել է Լոմբարդին, հայտնում է BBC-ին:

Ֆրանսիսկոս Առաջինը խունտայի կառավարման տարիներին եղել է Արգենտինայի ճիզվիտների ղեկավարը: