18 մարտի 2013 - 15:16 AMT
ՎՈւԱՄ գլխավոր քարտուղարը գտնում է, որ իր կազմակերպությունն «ավանդ ունի հակամարտությունների կարգավորման գործում»

ՎՈւԱՄ-ը համապարփակ պլտաֆորմի շնորհիվ «իր ավանդն է բերում անդամ երկրների տարածքների հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,-ասել է երկուշաբթի օրը լրագրողներին կազմակերպության գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին: «Ցավոք, ՎՈւԱՄ 4 անդամներից երեքը տարածքային հակամարտություններ ունեն և Ղարաբաղյան հակամարտությունը «նման սառեցված տարածքային վեճերից մեկն է»,-ասել է Վալերի Չեչելաշվիլին «Համագործակցության ամրապնդումը ահաբեկչության կանխարգելման գործում» միջազգային խորհրդաժողովի կուլուարներում: