18 մարտի 2013 - 17:19 AMT
Ռուսաստանը ստեղծում է հինգերորդ սերնդի սուզանավ

Ռուսաստանը աշխատում է հինգերորդ սերնդի սուզանավերի ստեղծման վրա, ինչպես ատոմային, այնպես էլ սովորական, «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել «Ռուբին» կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր տնօրեն Իգոր Վիլնիտը:

ՌԴ ՌԾՈւ ստորջրյա նավատորմի հիմքը կազմում են երրորդ սերնդի սուզանավերը:

«Հաջորդ սերնդի սուզանավերի արտաքին տեսքի ձևավորումը սկսվել է, հաշվի են առնվում նախորդ սերնդի նավերի շահագործման ընթացքում արված դիտողություններն ու առաջարկները»,- ասել է Վիլնիտը: