Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին ժամը 17: 45-ի դրությամբ, միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Հանրապետության որոշ շրջաններում՝ Թալինում, Մարալիկում, Հրազդանում, Սևանում, Ճամբարակում և Սիսիանում ձյուն է տեղում: