Մարտի 19-ին Թբիլիսիում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջին օրը գորգ կելնեն 66 և 96 կգ քաշային ազատ ոճի ըմբիշները:
2012 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր և Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում կհանդիպի ֆրանսիացի Էրիկ Մաքսիմ Ֆուկեի հետ:
Իսկ ահա մյուս հայ ըմբիշ Էդգար Ենոքյանը կրկին 1/8 եզրափակչում կմենամարտի Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Սեբանի հետ:
Հայաստանի ազատ ոճի հավաքականի կազմում Թբիլիսիում հանդես կգան նաև Միհրան Ջաբուրյանը(55 կգ), Արթուր Առաքելյանը (60 կգ), Գրիգոր Գրիգորյանը (66 կգ), Մուսա Մուրթազալիևը (84 կգ) և Անդրանիկ Գալստյանը (120 կգ):