«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Երևանի Ավագանու ընտրություններին առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ցուցակը գլխավորում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, նրան հաջորդում են Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը:
ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել նաև ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը: