Հայաստանի ֆուտբոլի ազգային և երիտասարդական հավաքականների երկրորդ խաղակեսում Ռոման Բերեզովսկին արդեն պաշտպանում էր երիտասարդների դարպասը:
Հավանաբար, մարզիչները նման փոփոխություն էին արել, որպեսզի Բերեզովսկին շատ լինի խաղի մեջ և ավելի պատրաստ լինի Չեխիայի հետ խաղին:Վարդան Մինասյանը կատարեց մի շարք փոփոխություններ՝ հնարավորություն տալով խաղալ բոլոր ֆուտբոլիստներին:
Առաջին խաղակեսը տևել էր ընդամենը 30 րոպե, և երկրորդ կեսի 42-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը:Չնայած հանրապետական ստադիոնի լույսերը մարեցին, սակայն գլխավոր մրցավարը չընդհատեց հանդիպումը, և ֆուտբոլիստները շարունակեցին հանդիպումը:
Խաղավարտին Էդգար Մանուչարյանը դուբլի հեղինակ դարձավ, և հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով: