21 մարտի 2013 - 19:31 AMT
Այս տարի Երևանում շահագործման կհանձնվի ֆուտբոլի 18 բակային խաղադաշտ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում ասել է, որ 2013թ-ին Երևանում շահագործման կհանձնվի ֆուտբոլի 18 փոքր խաղադաշտ.

«Անցած երեք տարիների ընթացքում մենք շահագործման ենք հանձնել շուրջ 60 ֆուտբոլի փոքր խաղադաշտ: Աշխատանքները լինելու են շարունակական և առաջիկա տարիներին մենք փորձելու ենք ընդլայնել ծրագիրը, ինչն իր հերթին կնպաստի նաև ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը: Այս տարի խաղահրապարակներին զուգահեռ, բակային տարածքները կկահավորենք նաև մեծ քանակությամբ մարզասարքերով, ինչն իր հերթին կնպաստի մայրաքաղաքում առողջ ապրելակերպի խթանմանը»,-ասել է քաղաքապետը: Շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Դրոյի 8-10 շենքերի բակ, որը բոլորովին վերջերս է հանձնվել բնակիչների տնօրինմանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանաի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բակային բոլոր տարածքներում պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել կառուցապատման նախագծերն ու ընթացող աշխատանքների մանրամասները