22 մարտի 2013 - 18:09 AMT
Արդեն 11 օր Հռոմի օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիներն այսօր կվերադառնան

Իտալիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները այսօր այցելել են Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիներին, որոնք վստահեցրել են, որ իրենք սննդի, օդանավակայանի տարանցիկ գոտում տեղաշարժման, բուժոգնության և կապի միջոցների հետ որևիցե խնդիր չունեն։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպում է կայացել նաև օդանավակայանի ոստիականապետի հետ, որը վերհաստատել է, որ արգելափակման պատճառ է հանդիսացել նշված քաղաքացիների փաստաթղթերում հայտնաբերված անճշտությունները և վստահեցրել է, որ մինչև ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալը նրանց օրինական իրավունքները ամբողջությամբ կհարգվեն։ Նախատեսվում է, որ 13 ՀՀ քաղաքացիները այսօր երեկոյան Alitalia ավիաընկերության չվերթով կվերադառանան Երևան:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիները Հռոմի օդանավակայնում են մարտի 9-ից: Նրանց մի մասը մարտի 11-ին վերադարձել է, իսկ մյուսների մոտ չեն եղել որոշ անհրաժեշտ փաստաթղթեր: