23 մարտի 2013 - 10:40 AMT
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն այսուհետ աշխատավայրում ազգային տարազ կկրեն

Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն այսուհետ պարտավոր են աշխատավայրում ազգային տարազ կրել: Օրինագծի օգտին է քվեարկել 88 պատգամավոր, դեմ՝ միայն մեկը: Ուղղումներն օրենքի ուժ կստանան միայն նախագահ Սահակաշվիլիի կողմից հաստատվելուց հետո:

Նախկին խմբագրությամբ պատգամավորները պարտավոր էին միայն գործարար կոստյումներ կրել, սակայն նախաձեռնության հեղինակ Բիձինա Գուջաբիձեն և նրա կողմնակիցներն արդեն մի քանի անգամ հայտնվել են նիստերում ազգային տարազով, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: