25 մարտի 2013 - 16:01 AMT
Նացիստների հետնորդները Գերմանիայում շատ ավելին են, քան ենթադրվում է

Գերմանացի նեոնացիստների կազմակերպությունը, որի անդամները 7 տարի շարունակ ռասիստական սպանություններ էին կատարում, հավանաբար, ունի կողմնակիցների ավելի մեծ ցանց, քան ենթադրվում էր: Անվտանգության ուժերի ներկայացուցիչները 129 հոգուց բաղկացած ցուցակ են կազմել, որոնց կասկածում են 2000-2007թթ. խմբին աջակցելու մեջ՝ ազգությամբ ութ թուրքերի, մեկ հույնի և ոստիկանի սպանության գործում:

«Ընդհատակյա նացիոնալ սոցիալիստներ» կազմակերպության մասին պատահաբար հայտնի դարձավ 2011թ. վերջում, երբ երկու նրա անդամներ ինքնասպան եղան բանկի անհաջող կողոպուտից հետո: