25 մարտի 2013 - 17:32 AMT
Թոմաշ Ռոսիցկի. Եթե վաղը մենք չհաղթենք, այլևս չենք կարող մտածել ԱԱ մասին

Չեխիայի հավաքականի ավագ Թոմաշ Ռոսիցկին 2006 թվականի ԱԱ ընտրական մրցաշարում հանդես է եկել Երևանում, և այն ժամանակ իր թիմը առավելության է հասել:

«Հյուրանոցից ստադիոն գալու ճանապարհին խոսել ենք այդ խաղի մասին: Եթե վաղը մենք չհաղթենք, այլևս չենք կարող հույս ունենալ աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու մասին»,- ասաց կիսապաշտպանը:

Նա նշեց, որ բոլորն էլ հասկանում են, որ սխալ են գործել ու այն ուղղելու համար կա Հայաստանի ընտրանու դեմ հանդիպումը. «Մենք բոլորս հասկանում ենք, որ սխալվելու իրավունք չունենք, ու այլևս չենք կարող այնպիսի խաղ ցույց տալ, ինչպես Դանիայի հետ երկրորդ խաղակեսում: Ես համառորեն մարզվում եմ ու պատրաստվում խաղին»: