26 մարտի 2013 - 14:04 AMT
Կիպրոսի բանկերը կբացվեն մարտի 28-ից ոչ շուտ

Բանկային արձակուրդը Կիպրոսում կտևի մինչև մարտի 28-ը: Այդ մասին հայտնել է Կիպրոսի Կենտրոնական բանկը: Համապատասխան որոշում է կայացրել Միխալիս Սարիսը ԿԲ ղեկավար Պանիկոս Դիմիտրիադիսի խորհուրդով:

Հայտարարությունն արվել է ԿԲ այն որոշումից մի քանի ժամ անց, առ այն, որ այսօր կբացվեն բոլոր բանկերը, բացառությամբ երկու խոշորագույն բանկերի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Կիպրոսի բանկային համակարգն արգելափակվել է մարտի 16-ին, կանխելու համար կապիտալների փախուստը: