Աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրն անհաջող էր հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի համար, նա սևերով զիջել է Բորիս Գելֆանդին (Իսրայել):
Միավոր կորցնելուց հետո Արոնյանն իր ակտիվում ունի 5,5 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Մրցաշարի առաջատարը 6 միավորով Մագնուս Կարլսենն է (Նորվեգիա): 3-րդ տեղում է Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) 5 միավորով:
10-րդ տուրում, որը տեղի կունենա մարտի 27-ին, տեղի կունենան հետևյալ պարտիաները՝ Կարլսեն-Գելֆանդ, Արոնյան-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա). Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-Պետեր Սվիդլեր (Ռուսաստան) և Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)-Կրամնիկ: