26 մարտի 2013 - 12:54 AMT
Բորիս Գելֆանդ. Ես խաղում էի իմ մոտ ընկերոջ հետ, բայց մենք պրոֆեսիոնալներ ենք

Իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդը, որը հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում առաջին պարտությունն է հասցրել Լևոն Արոնյանին, ասել է, որ խաղում էր իր մոտ ընկերոջ հետ:

«Ես խաղում էի իմ ընկերոջ դեմ, որը մրցաշարի առաջատարն էր: Սակայն, մենք պրոֆեսիոնալներ ենք, յուրաքանչյուր պարտիայում մենք ձգտում ենք ցույց տալ առավելագույնը, անկախ անձնական հարաբերություններից»,-Գելֆանդի խոսքերն է մեջբերում chess-news.ru-ն:

Պարտությունից հետո Արոնյանը 5,5 միավորով երկրորդ տեղում է, իսկ Գելֆանդը կիսում է 4-5 տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 6 միավորով:

«Առաջին շրջանում ես պարտվեցի Լևոնին, հիմա՝ նա ինձ: Կարելի է ասել, որ մենք նվերներ փոխանակեցինք»,-ասել է Գելֆանդը: