26 մարտի 2013 - 13:33 AMT
Սաուդյան Արաբիայում կարող են արգելափակել Skype-ը

Skype, Viber WhatsApp հավելումներն ու փակ ծածկագրով այլ ծրագրերը կարող են արգելափակվել Սաուդյան Արաբիայում, հայտնել են տեղական կանոնակարգող մարմինները:

Ազգային կանոնակարգողը պահանջում է հնարավորություն տալ դիտարկել հավելումների աշխատանքը: Ինչպես հայտնում են տեղական թերթերը, հեռահաղորդակցային ընկերություններին պատասխանի համար մեկ շաբաթ է տրվում: Պատճառների մասին ոչինչ չի ասվում:

Սաուդյան բլոգեր Ահմեդ Օրմանը գտնում է, որ տեղական ընկերությունները կարող են համաձայնվել կանոնակարգող մարմինների պահանջների հետ, քանի որ կորուստներ են կրում անվճար հավելումների տեղադրման պատճառով: