26 մարտի 2013 - 13:02 AMT
Զաուերլանդ. Աբրահամ-Շտիգլից մենամարտի հաշիվը 1:1 է, դա վկայում է երրորդ մենամարտի անհրաժեշտության մասին

Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի փրոմոութեր Կալլե Զաուերլանդը հայտարարել է, որ իր բռնցքամարտիկի թիմը ցանկանում է ռևանշ անցկացնել Ռոբերտ Շտիգլիցի հետ:

Մարտի 23-ին Շտիգլիցը տեխնիկական հաղթանակ է տարել Աբրահամի հնկատմամբ և վերադարձրել WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ միջին քաշում, որը տանուլ էր տվել Աբրահամի հետ նախորդ մենամարտում:

«Աբրահամ-Շտիգլից մենամարտի հաշիվը 1:1 է, ամեն ինչ վկայում է երրորդ մենամարտի անհրաժեշտության մասին: Երկու ռաունդից կարելի է եզրակացնել, որ, եթե մենամարտը շարունակվեր, մենք հետաքրքիր պատկերի ականատես կլինեինք: Առաջին մենամարտը ևս գերազանց էր: Կարծում եմ, այս մենամարտը կարող էր ավելի լավը լինել: Ուրախությամբ կանցկացնենք նաև երրորդը: Ի դեպ, Ռոբերտն ինքը հայտարարել է այդ մասին մենամարտից հետո»,-Զուերլանդի խոսքերը մեջբերում է sportbox.ru-ն: