26 մարտի 2013 - 11:47 AMT
Սերժ Թանգյանն ու Տիգրան Համասյանը ձայնագրել են Կոմիտասի «Գարուն ա» երգը

Ամերիկահայ ռոք երգիչ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը հանրաճանաչ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը: Ձայնագրությունը տեղադրված է soundcloud.com-ում, երգը կթողարկվի Jazz-iz-Christ ձայնագրության շրջանակներում։ «Ես ցանկանում են այն նվիրել բոլոր նրանց, ովքեր պայքարում են Հայաստանում դրական փոփոխությունների համար»,- գրել է Սերժ Թանգյանը։