ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր, Եվա Դարբինյանի նախագահությամբ, այսօր օրինական ուժի մեջ թողեց «Մատաղիսի գործով» իրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը: Վերաքննիչ դատարանը այսպիսով մերժեց արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի վերաքննիչ բողոքները: