ԱՄՆ-ն ընդունել է Ռուսաստանի առաջարկը Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության գծով կանոնավոր խորհրդակցությունների վերսկսման մասին: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիթլը, որը նշել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտնել է, որ Վաշինգտոնը համաձայն է խորհրդակցությունների ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում:
«Նա հավաստիացրել է Շոյգուին, որ այդ բանակցությունները կշարունակվեն և դրանք կվարի ՊՆ քաղաքական հարցերով նախարարի տեղակալ Ջիմ Միլլերը»,-ասել է Լիթլը, հայտնում է VOA News-ը: