26 մարտի 2013 - 13:38 AMT
Ա. Ցինկեր. Նեթանյահուի ներողությունը ոչ մի կապ չունի Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկման հետ

Մինչ Իսրայելի ու Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումը դեռ շատ կա, իսկ Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը կախված է բազում գործոններից, սակայն ոչ Նեթանյահուի ներողությունից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել Իսրայելի Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը:

«Ներողության մասին խնդրել է Օբաման, ԱՄՆ-ին հարկավոր են քիչ թե շատ նորմար հարաբերություններ Իսրայելի ու Թուրքիայի միջև, եթե համատեղ գործողություններ պահանջվեն Սիրիայի դեմ, իսկ ԱՄՆ-ն չկարողանա որևէ մեկի վրա հենվել: Սակայն, թե որքանով իրական կլինի ջերմացումը, մեծ հարց է: Էրդողանը չափից մեծ պահանջներ ունի և ես չեմ կարծում, որ Նեթանյահուն կգնա դրան: Եվ զարմանք են առաջացնում ԱՊՀ որոշ փորձագետների մեկնաբանությունները: Տպավորություն է առաջանում, որ նրանք զբաղվում են ոչ թե քաղաքականությամբ, այլ թվաբանությամբ»,-ասել է Ցինկերը:

Ինչ վերաբերում է Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկմանը, ապա պետք է լինի մեկը, որ առաջ տանի այդ հարցը: «Ինչպես հիշում եք, հարցն ակտիվորեն առաջ էին մղում պատգամավորներ Զեև Էլկինը, Զահավ Գալյոնը, Նինո Աբեսաձեն, նախկին խոսնակ Ռեուվեն Ռիվլինը, որն այսօրվա դրությամբ ամենահարգված ու մեծ կշիռ ունեցող քաղաքական գործիչներից է: Լավ կլինի, եթե հենց ինքը գլխավորի Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը: Նինո Աբեսաձեն չընդգրկվեց խորհրդարանում, Զեև Էլկինը դարձել է ԱԳ փոխնախարար: Եթե Լիբերմանը մնա ԱԳՆ ղեկավար, դա պարզ կդառնա հունիս-հուլիսին, ապա Իսրայելի արտաքին քաղաքականությունը առավել հավասարակշռված կլինի»,-ասել է Ցինկերը՝ հավելելով, որ ներողությունը Թուրքիայից ոչ մի կապ չունի Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկման հետ: