Սկսվել է Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մշակում» անվանակարգով բաց մրցույթի քվեարկությանը: Քվեարկությունը կընթանա մինչև մայիսի 5–ը։
Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր նախորդ տարվա վերջին, նպատակն է ապահովել Բացահայտել ժամանակակից և ստեղծագործական գաղափարները հեղինակային և մասնագիտական ունակությունները մայրաքաղաքի տարբերանշանի հայեցակարգի գործընթացում օգտագործելու համար:
Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետի կողմից ստորագրված պատվոգրով և խրախուսական մրցանակներով: Հնարավորություն կստանան իրականացնել տարբերանշանի տեղայնացման աշխատանքները Երևանում` վճարովի հիմունքներով:
Մրցույթի կազմակերպիչները հուսով են, որ Երևանի տարբերանշանը, շնորհիվ իր ուղերձի և բովանդակության, պետք է որակապես փոխի Երևանի առկա պատկերը, արտացոլի ժամանակակից քաղաքի զարգացման ռազմավարությունը, խրախուսի և ամրապնդի քաղաքի բարելավման գործընթացները: