26 մարտի 2013 - 14:32 AMT
Միրչա Լուչեսկու. «Շախտյորը» լուրջ ներուժ ունի և միասին մենք նոր հաղթանակների կհասնենք

Դոնեցկի «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է ակումբի հետ նոր երկամյա պայմանագրի կնքումը: «Կարիերայի նման շարունակությունը լավագույնն է: Այլ դեպքում հարկ կլիներ ամեն ինչ զրոյից սկսել նոր տեղում, ինչն այնքան էլ ցանկալի չէ իմ տարիքում»,-Լուչեսկուի խոսքն է մեջբերում «Սպորտ-էքսպրեսը»:

Ըստ ռումինացի մարզչի, նա արդեն գրեթե 9 տարի է իր ողջ փորձը, հոգին ու սիրտը նվիրում է «Շախտյորին»: «Շախտյորը» լուրջ ներուժ ունի և միասին մենք նոր հաղթանակների կհասնենք»,-ասել է նա: