26 մարտի 2013 - 16:01 AMT
Ադրբեջանը մտադիր է արտադրել «անտեսանելի» ատրճանակներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թուրքական TISAŞ ընկերության հետ համատեղ պատրաստվում է արտադրել պոլիմերային կորպուսով ատրճանակներ, հայտնել է TISAŞ ընկերության տնօրեն Ահմեդ Ալեմդարօղլուն:

Ըստ նրա, արդեն փետրվարին Թուրքիայում պատրաստված մոդելները պոլիմերից ուղարկվել են Ադրբեջան թեստավորման համար: «Համատեղ արտադրության մասին որոշումը կկայացվի թեստավորման ավարտից հետո»,-ասել է նա:

Ատրճանակները նախատեսված են ուժային կառույցների համար և աչքի են ընկնում թեթևությամբ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: