Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է ողջ հայությանը Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշների հաջող ելույթների առիթով:
Նա ընդգծել է, որ 9 տարի հետո ազատ ոճի հավաքականը Դավիթ Սաֆարյանի շնորհիվ կարողացավ նվաճել Եվրոպայի ոսկե մեդալ: Նախարարն ընդգծել է նաև Օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի հաջողությունը, որը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
«Շատ լավ արդյունքներ եմ համարում նաև Հայաստանը ներկայացնող դաղստանցի Մուսա Մուրթազալիևի նվաճած արծաթե, Արթուր Շահինյանի և Վաչիկ Եղիազարյանի բրոնզե մեդալները»,- ասել է Ռոստոմյանը:
Նախարարն ընդգծել է նաև, որ չնայած գրանցված բավականին լավ արդյունքներին, այս առաջնությունը հնարավորություն տվեց գնահատել նաև հավաքական թիմերի թույլ կողմերը. «Դրանք ես համարում եմ 55կգ, 60կգ, 120կգ քաշային կարգերում ազատ ոճում հանդես եկող, ինչպես նաև 60կգ և 66կգ քաշային կարգերում հունահռոմեկան ըմբիշների մարզավիճակը»: