26 մարտի 2013 - 17:55 AMT
Սիրիայի կառավարական զորքերը դուրս են մղել ապստամբներին Բաբա Ամրից

Սիրիացի ակտիվիստները հայտնում են, որ կառավարական զորքերն իրենց հսկողության տակ են առել Հոմսի կենտրոնը, որը դարձել է ապստամբների շարժման խորհրդանիշը, հայտնում է MIGnews.com-ը:

Սիրիայի կառավարական զորքերը դուրս են մղել ապստամբներին Բաբա Ամրից երկու շաբաթ բախումներից, գնդակոծություններից ու ավիահարվածներից հետո, որոնք քանդեցին տներից շատերը:

Բաբա Ամրը աղքատ թաղամաս է Հոմսի հարավ-արևմուտքում, որը դարձել է ապստամբների շարժման խորհրդանիշը: