27 հոկտեմբերի 2005 - 16:27 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կազմել հաջորդ տարվա աշխատանքային ծրագիրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում կազմել են դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի, ինչպես նաեւ հաջորդ տարվա աշխատանքային պլանը: Այդ մասին հաղորդել են ԱՄՆ Պետդեպարտամենտում հոկտեմբերի 24-25 ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական խորհրդատվություններից հետո: Խորհրդատվությունների ընթացքում համանախագահները գնահատել են մինչ այժմ ձեռք բերած առաջընթացը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ընդգծել է, որ համանախագահները համոզված են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացը դրական է ընթանում: ԱՄՆ-ն շարունակում է լիովին սատարել ԵԱՀԿ ջանքերին` ուղղված այդ ողբերգական հակամարտության կարգավորմանը: