27 հոկտեմբերի 2005 - 19:13 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար.Բաքուն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը գերմանական «Suddeutsche Zeitung» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ «Կոսովոյի անկախության ճանաչումը դրական քաղաքական նշան կհանդիսանար Ղարաբաղի հայերի համար»: Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները նոյեմբերի 6-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո` Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ «եթե Բաքուն իրատեսական դիրքորոշում չդրսեւորի, ոչ մի որոշում չի լինի»: «Բաքուն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը», - ասել է Հայաստանի ԱԳ նախարարը: