29 մարտի 2013 - 16:36 AMT
Յուրա Մովսիսյանը սկսել է պարապմունքները «Սպարտակի» ընդհանուր խմբում

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը և պաշտպան Սերգեյ Բրիզգալովը սկսել են պարապմունքները «Սպարտակի» ընդհանուր խմբում:

Մովսիսյանը Հայաստանի հավաքականում ծանրաբեռնվածության պատճառով մարտի 27-ին վերականգնողական պարապմունք է անցկացրել:

«Սպարտակը» կիսում է 4-5 տեղերը Ռուսաստանի առաջնությունում Կրասնոդարի «Կուբանի» հետ: