Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Եղեգնաձորի ուսանողությանն են նվիրում «Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը, որը տեղի կունենա ապրիլի 5-ին՝, Եղեգնաձորի մշակույթի տանը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ: Այս համատեղ ծրագրի նպատակն է մատչելի և հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական երաժշտություն:
Ծրագրում` Մոնտի Նորման, Գրեգ Քեմփ, Հովարդ Շոր, Ջորջ Գերշվին, Ջոն Ուիլյամս, Հանս Զիմմեր, Ջեյմս Հորներ, Էնիո Մորիկոնե, Լեոնարդ Բերնշթայն, Նինո Ռոտա, Հենրի Մանցինի, Լալո Շիֆրին, Կառլոս Գարդել: «Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop» ծրագիրն կներկայացվի նաև այլ մարզերի երաժշտասեր հասարակությանը։