Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հակառակորդը զինտեխնիկա և հատուկ ստորաբաժանումներ է կուտակում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մարտի 25-26-ի փոխհրաձգության մասին կեղծ հայտարարություններից հետո ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է և ներկայումս սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական զինտեխնիկայի և հատուկ ստորաբաժանումների կուտակում է նկատվում»,-ասաց նա և հավելեց, որՊաշտպանության նախարարությունը հետևում է սահմանագծում հակառակորդի կողմից նկատվող շարժին ու պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել` հնարավոր գործողությունները չեզոքացնելու համար: