Լևոն Արոնյանը դուրս է եկել հավակնորդների մրցաշարից` չցանկանալով մասնակցել վերջին տուրին: Նման ապրիլմեկյան կատակ արել է գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն իր Facebook-ի էջում:
Ըստ նրա կատակի, պատճառն այն է, որ նախավերջին`13-րդ տուրում, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը պայմանավորված խաղ է ունեցել Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ և զիջել է նրան:
«Կան ապացույցներ, սպասում ենք հետագա զարգացումներին: Հուսանք ՖԻԴԵ-ն վճռական կգտնվի և կորակազրկի երկու շախմատիստներին էլ` գոնե որոշ ժամանակով»,- կատակել է շախմատիստը: